Skip to content

Instantly share code, notes, and snippets.

Show Gist options
  • Star 0 You must be signed in to star a gist
  • Fork 0 You must be signed in to fork a gist
  • Save tigransimonyan/6dce217104f786db70587feb07568b78 to your computer and use it in GitHub Desktop.
Save tigransimonyan/6dce217104f786db70587feb07568b78 to your computer and use it in GitHub Desktop.
Խաղաղության կոնգրեսն էր մեծ՝
Պրագայում գեղեցիկ։
Եվ բեմ ելավ, մեզ ողջունեց
Վեց տարեկան մի աղջիկ։
Ճերմակ տիկնիկ ուներ գրկին,
Երկչոտ ժպիտն աչքերում։
Խոսեց ու մեզ նայեց կրկին.
Ո՞ւմն էր արդյոք որոնում։
Ճերմա՜կ, ճերմա՜կ ու ոսկեթել
Մի ժապավեն կար մազին։
Կարծես թե բեմ էր բարձրացել
Խաղաղության աղավնին։
Ծափահարում էր անկյունից
Ֆեոդորովն անընդհատ.
Սովետական Միությունից
Կոնգրես եկած դելեգատ։
Լայնաթիկունք հսկա էր նա,
Բեղերը՝ թավ, աչքը՝ սեւ,
Շողում էր լայն կրծքի վրա
Երկու աստղիկ ոսկեթեւ։
Նայեց աղջիկը հերոսին,
Ոսկե աստղերը տեսավ,
Տիկնիկն ամուր սեղմեց կրծքին
Ու մանրաքայլ մոտեցավ։
Ասաց. – Քեռի´, չունեմ ես հայր…
Սպանված է նա Աթենքում…
Ես տիկնիկիս եւ ինձ համար
Խաղաղություն եմ ուզում։
Ֆեոդորովը գրկեց նրան,
Սեղմեց կրծքին փառավոր։
Ալեկոծված ոտքի ելան
Դելեգատները բոլոր։
Դելեգատներ կային այնտեղ՝
Մորթերը սեւ ու սպիտակ,
Մազերը՝ կոշտ, աչքերը շեղ,
Բայց հոգիները՝ շիտակ։
Բոլորն ուրախ ժպտում էին,
Ծափահարում ու գոռում.
- Խաղաղություն մանուկներին
երկրի բոլոր կողմերում։
Իսկ մեր հերոսն ամուր ձեռքով
Գրկել էր այն փոքրիկին։
Նրա գրկում ժպտում էր գոհ
Խաղաղության աղավնին։
Sign up for free to join this conversation on GitHub. Already have an account? Sign in to comment